Հոկտեմբեր 4-ի դրութեամբ Լեռնային Ղարաբաղէն բռնի տեղահանուած եւ Հայաստան ժամանած է 100 632 անձ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ըսած է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարեանը:
ժամը 16:00-ի դրութեամբ գրանցուած է 96 940 հաշուառուած քաղաքացի:
ՀՀ տարբեր հիւանդանոցներու մէջ կը շարունակէ բուժում ստանալ ԼՂ-էն տեղափոխուած 324 բուժառու։
«Նրանցից 114-ի վիճակը ծանր է, 15-ինը՝ ծայրայեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում է գտնւում 8 երեխայ», -ըսած է խօսնակը։