Խուզարկութիւն կատարուած է «Հայրենիք» կուսակցութեան անդամ Արսէն Նիկողոսեանի բնակարանին մէջ:
Այս մասին յայտնած է «Հայրենիք» կուսակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը:
«Հիմա էլ խուզարկում են մեր կուսակցական ընկեր Արսէն Նիկողոսեանի բնակարանը:
Այս ամէնը կարող էր շատ ծիծաղելի լինէր, եթէ այսքան զաւեշտալի չլինէր:
Արսէնը պայքարող տեսակ է, Արսէնը հայրենասէր է, Արսէնը սիրում է իր հայրենիքը եւ հային:
Արսէնին պայքարից չէք կարողանալու հետ պահել, նրա պայքարը յանուն Հայաստանի է, յանուն Արցախի է եւ յանուն հայի է:
Արսէն ջան, պինդ մնա՛, մեր պայքարը արդար է եւ անկասելի:
Յ.Գ. Նաեւ տեղեկացայ, որ նոյն ժամին խուզարկութիւններ են սկսել ընդիմադիր մի շարք այլ գործիչների բնակարաններում:
Տղե՛րք պայքարը շարունակւում է, ամէն ինչ լաւ է լինելու», գրած է Արթուր Վանեցեանը: