image

Կատարուեցաւ հոգեհանգիստ ի յիշատակ երկրաշարժի անմեղ զոհերու

Կատարուեցաւ հոգեհանգիստ ի յիշատակ երկրաշարժի անմեղ զոհերու

Դեկտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարուեց հոգեհանգիստ` ի յիշատակ 1988 թուականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի: 

Մայր Աթոռի միաբանութիւնն աղօթք բարձրացրեց առ Աստուած զոհուած հայորդիների հոգիների խաղաղութեան եւ հանգստութեան համար: