Երեւանի պետական համալսարանի դասախոս Լիլիա Հարությունյանն ավարտել է Կահիրեի Համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում իր գործունեությունը, տեղեկանում ենք Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:
Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը Կենտրոնի հայոց լեզվի դասախոսի կարգավիճակում իրականացրած բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար Լիլիա Հարությունյանին պարգեւատրել է շնորհակալագրով՝ մաղթելով նրան մասնագիտական նոր ձեռքբերումներ եւ առաջընթաց։
Միաժամանակ, դեսպան Հր․ Փոլադյանը ողջունել է Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի նոր դասախոս Արմինե Հակոբյանին՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ։