Բժիշկ, Medclub clinic-ի հիմնադիր, ուրոլոգ Րաֆֆի Ջանեցյանը խորհուրդներ է տալիս, թե ինչպե՛ս կանխել կուսակրոն հոգևորականների սեռական տարբեր «դրսևորումները»։
Բժշկի խորհուրդները․
✅ Ստեղծել հոգևորականների ուսուցման համակարգ, որը ներառում է սեռական հոգեբանություն ու էներգետիկ ինքնակարգավորում։
✅ Հոգևորականության շրջանում սեռականության մասին բաց և ազնիվ քննարկում։
✅ Մեդիդացիա, շնչառական վարժություններ, և հոգեմարմնական պրակտիկաների ուսուցում մասնագետների կողմից
✅ Հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն, ստրեսի, միայնության և ցանկությունների բաց քննարկում
✅ Արտաքին գայթակղությունների ինքնագիտակցում և փորձությունների դիմակայման որոշում
✅ Հոգևոր ղեկավարության պատասխանատվության և գիտակցության բարձրացում, օրինակելի կեցվածքի ձևավորում
✅ Հոգևորականի կողմից կուսակրոնության ուխտի հավատարմության իրական գնահատում, և անհնարինության դեպքում այս խոստումից հրաժարում։
✅ Նոր մտածողության ձևավորում, որտեղ սրբություն չի համարվում ցանկության բացակայությունը, այլ կարևորվում է այդ ցանկության նկատմամբ մարդու կարգապահությունն ու ինքնագիտակցությունը: