image

«Իջէք ներքեւ` պատասխան տալու արածների համար». Բագրատ սրբազանը դիմեց Վահէ Ղազարեանին

«Իջէք ներքեւ` պատասխան տալու արածների համար». Բագրատ սրբազանը դիմեց Վահէ Ղազարեանին

«Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը հանդիպում  պահանջած է նախարար Վահէ Ղազարեանի հետ, որ վերջինս իջնէ եւ պատասխան տայ շարք մը հարցերու։ Այս մասին սրբազանը յայտարարած է Ներքին գործոց նախարարութեան շէնքի դիմաց։

«Դիմում եմ Վահէ Ղազարեանին, որպէսզի մարդկային, իր դէպքում յուսամ տղամարդկային խօսակցութիւն ունենալու համար։ Նրա հետ հաց ենք կիսել տարբեր առիթներով, որը հիմա ինձ հաւանաբար նախկին բարեկամ է համարում։ Վահէ Ղազարեանը թող իջնի ներքեւ եւ պատասխանի որոշ հարցերի։ Օրինակ`չգիտեմ ինչու են այսքան շատ ոստիկաններ կուտակել այստեղ։ Կարող եմ մի բան ասել`առաջին շարքի ոստիկանները (Ներքին զօրքերու ծառայողներն են – խմբ.) իրենց քաղաքացիներին պաշտպանելու պարտքը կատարում են։ Երկրորդ շարքի ոստիկաններն էլ (խօսքը կարմիրպերեթաւորներոպ մասին է) պրտք է բացատրեն, թէ ինչու այդքան վայրագ, որովհետեւ հէնց իրենք են հրահրում։ Այդքա՞ն է տղամարդկութիւնը, որ 30 հոգով 1 մարդ ծեծում։ Էն մէկը (Նիկոլ Փաշինեանի մասին է խօսքը – խմբ.) տղամարդկայնութիւնը թողել է ուրիշ տեղ, մենք դա գիտենք, այս 2-3 օր է դա երեւում է»,–ըսած է Բագրատ սրբազանը։

ՀՀ Ներքին գործոց նախարարի մամուլի խօսնակ Նարեկ Սարգսեանը մօտեցած է սրբազանին ու յայտնած, որ Վահէ Ղազարեանն այս պահուն հանդիպումներու է, չի կրնար հիմա իջնել եւ խօսիլ։

«Մի հատ ՆԳՆ նախարարից տեղեկացէք ո՞ւմ հետ է հանդիպման, ո՞վ է աւելի կարեւոր, քան այս ժողովուրդը», - հակադերձած է սրբազանը։