image

Ի՞նչպէս պիտի կայացուի նոր նախագահի ընտրութիւնը

Ի՞նչպէս  պիտի կայացուի  նոր նախագահի ընտրութիւնը

Ի՞նչ կը սպասուի նախագահ Արմէն Սարգսեան հրաժարականէն յետոյ:

ՀՀ Սահմանադրութեան 5-րդ գլուխի 126-րդ յօդուածին մէջ կը նշուի, որ Հանրապետութեան նախագահի պաշտօնը թափուր մնալէն ոչ շուտ քան քսանհինգ, եւ ոչ ուշ քան երեսունհինգ օր յետոյ տեղի կ'ունենայ Հանրապետութեան նախագահի արտահերթ ընտրութիւն:

Սահմանադրութեան 125-րդ յօդուածն ալ կը սահմանէ նախագահի ընտրութեան կարգը:

«1. Հանրապետութեան նախագահն ընտրւում է Ազգային ժողովի կողմից:

2. Հանրապետութեան նախագահի հերթական ընտրութիւնն անցկացւում է Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնների աւարտից ոչ շուտ քան քառասուն, եւ ոչ ուշ քան երեսուն օր առաջ:

3. Հանրապետութեան նախագահի թեկնածու առաջադրելու իրաւունք ունի պատգամաւորների ընդհանուր թուի առնուազն մէկ քառորդը:

4. Հանրապետութեան նախագահ է ընտրւում այն թեկնածուն, որը ստացել է պատգամաւորների ընդհանուր թուի ձայների առնուազն երեք քառորդը: Եթէ Հանրապետութեան նախագահ չի ընտրւում, ապա անցկացւում է ընտրութեան երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետութեան նախագահ է ընտրւում այն թեկնածուն, որն ստացել է պատգամաւորների ընդհանուր թուի ձայների առնուազն երեք հինգերորդը: Եթէ Հանրապետութեան նախագահ չի ընտրւում, ապա անցկացւում է ընտրութեան երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առաւել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետութեան նախագահ է ընտրւում այն թեկնածուն, որն ստանում է պատգամաւորների ընդհանուր թուի ձայների մեծամասնութիւնը:

5. Եթէ Հանրապետութեան նախագահ չի ընտրւում, ապա տասնօրեայ ժամկէտում անցկացւում է Հանրապետութեան նախագահի նոր ընտրութիւն:

6. Հանրապետութեան նախագահի ընտրութեան կարգի մանրամասները սահմանւում են Ազգային ժողովի կանոնակարգով»: