image

ՀՀ Նախագահի նստավայրէն ներս ապահովական նոր միջոցառումներ

ՀՀ Նախագահի նստավայրէն ներս ապահովական նոր միջոցառումներ

Կառավարութիւնը իր այսօր՝ 8 սեպտեմբերի նիստին վերաբաշխում կատարած է 2022 թուականի պետական պիւտճէի մասին օրէնքին մէջ, որու նպատակը ՀՀ նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցուածութեան արդիականացումն ու բարելաւումն է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հանրապետութեան նախագահի աշխատակազմի վարչական շէնքում եւ յարակից տարածքում անվտանգութեան ապահովման արդիւնաւէտութիւնը գնահատելիս համապատասխան մասնագէտներն արձանագրել են անվտանգութեան որոշակի սարքերի եւ սարքաւորումների փոխարինման անհրաժեշտութիւն:

Նկատի ունենալով Հանրապետութեան նախագահի գործունէութեան ապահովման եւ նշուած վայրում պարբերաբար կազմակերպուող պետական արարողակարգային միջոցառումների եւ հանդիպումների առանձնայատկութիւնները, առաջարկւում է Հանրապետութեան նախագահի աշխատակազմի «1154 Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնների իրականացման ապահովում» ծրագրի «11001 Հանրապետութեան նախագահի գործունէութեան եւ ներկայացուցչականութեան ապահովում» եւ «31001 Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեխնիկական յագեցուածութեան բարելաւում» միջոցառումների միջեւ կատարել յատկացումների վերաբաշխում՝ անվտանգութեան սարքեր եւ սարքաւորումներ ձեռք բերելու նպատակով։

Հանրապետութեան նախագահի աշխատակազմի վարչական շէնքում եւ յարակից տարածքում անվտանգութեան ապահովման արդիւնաւէտութեան բարձրացում»: