image

ՀՀ-ն ՌԴ-էն ծանուցում չէ ստացած «Ջերմուկ»-ի վաճառքն արգիլելու թեմայով

ՀՀ-ն ՌԴ-էն ծանուցում չէ ստացած «Ջերմուկ»-ի վաճառքն արգիլելու թեմայով

Հայաստանը Ռուսաստանի պատկան մարմիններից պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն խնդրո առարկայի վերաբերյալ, չի ստացել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն՝ անդրադառնալով հրապարակումներին, որ Ռուսաստանի մակնշման պետական համակարգն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի խմբաքանակի վաճառքը օֆֆլայն ու օնլայն խանութներում։

«Համաձայն ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունների՝ ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը:

Ըստ հրապարակումների՝ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնո ւթյան սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական որևէ տեղեկություն՝ գրություն, խնդրո առարկայի վերաբերյալ առայժմ չի ստացել:

Ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,– հայտնում են ՍԱՏՄ-ից՝ ընդգծելով, որ արդյունքները կհրապարակվեն: