Հայաստանի իշխանութիւնը դեռ չէ որոշած, թէ ուրկէ պիտի անցնի Վրաստան տանող ճանապարհի նոր հատուածը, որ պէտք է այլընտրանք դառնայ Ոսկեպար գիւղի քովէն անցնող հատուածին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը մարտ 12-ի ասուլիսի ժամանակ յայտարարած էր, որ յանձնարարական տուած է վերակառուցել ճանապարհներու այն հատուածները, որոնք դուրս կու գան ՀՀ (Խորհրդային Հայաստանի) տարածքէն, օրինակ՝ Տաւուշի մարզի Ոսկեպարի մօտ։
«Յայտնում ենք, որ առաջադրուած հարցերը դեռեւս ուսումնասիրման ընթացքում են։ Քննարկումների արդիւնքների վերաբերեալ կը լինեն համապատասխան մամուլի հաղորդագրութիւններ», - Sputnik Արմենիայի հարցման պատասխանած են Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարարութենէն։