image

Հայր Եփրեմ Քելեգյանի գլխավորած խումբը՝ Վանաձորի տարեցների տանը. Լուսանկարներ

Հայր Եփրեմ Քելեգյանի գլխավորած խումբը՝ Վանաձորի տարեցների տանը. Լուսանկարներ

«Հայաստանը լավ ճանաչելու համար տեսարժան վայրերն այցելելուց զատ պետք է տեղաբնակների հետ սերտ շփման մեջ լինել, ինչպես օրինակ այստեղ ապրող ծերերն են», - ասել է Հայր Եփրեմ Քելեգյանը՝ այցելելով Վանաձորի տարեցների տուն: Այցի նպատակը նաեւ «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի՝ Հայաստան այցելած հերթական խմբի անդամներին ծանոթացնելն էր, թե ինչպես են իրենց նվերներն ու նվիրատվությունները թեթեւացնում ծերացող մարդկանց խնդիրները։

Հայր Եփրեմ Քելեգյանի ղեկավարած խումբը սիրով ժամանակ է ացկացրել Վանաձորի տարեցների խնամքի տանը, տեղեկացել նրանց հետաքրքրությունների մասին, միասին արտասանել են Տերունական աղոթքը, որից հետո ճաշակել են կիրակնօրյա մատաղը։

Մատաղի արարողությանն առաջին անգամ մասնակից ծագումով իտալացի Մարթի Դեֆաթը ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգից, նշել է, որ շատ տպավորված է թե՛ հյուընկալությունից, թե՛ հայերից, որոնք նման են իտալացիներին, մինչդեռ դժվարացել է շփվել շատերի, այդ թվում՝ Վանաձորի տարեցների տանը ապրող տատիկ-պապիկների հետ ու դիմել է Կարապետ Թաքեշյանի օգնությանը, որն արդեն երրորդ անգամ է այցելում տարեցների տուն ու ջերմ կապեր է հաստատել իր անվանակից Կարապետ պապիկի հետ:

«Հոս շատ կսիրեմ, ամեն տարի կգամ, տուն կսարքենք դոմիկում ապրողների համար, կգանք հոս, ծերերուն հետ կշփվենք, կուրախանանք ծերերի տունը շրջապատող հրաշագեղ տեսարանով», - նշել է նա: