«Վերածնունդ» մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամը ստեղծվել է 2013 թվականին՝ Արթուր Ջանիբեկյանի կողմից։ Հիմնադրամը զբաղվում է հայկական ինտելեկտուալ եւ մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ եւ տարածմամբ:
Հիմնադրամն իրականացրել է մի շարք նախագծեր, այդ թվում՝ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը, որը մեկնարկել է 2014 թվականին:
Տասը տարվա ընթացքում հայկական ազգային երաժշտական գանձարանից ձայնագրվել են բազմաթիվ երգեր՝ դրանք փրկելով մոռացությունից եւ կորստից:
Այժմ «Վերածնունդ» հիմնադրամը ներկայացնում է ազգային երաժշտական կատարումների նոր հեռուստանախագիծ։ Ձայնագրվելու է ինը երգ, ինը կատարում։ Երգերը կատարում է ֆոլկվոկալիստ Անուշիկ Հարությունյան-Ջերեջյանը։ Երաժշտական հեռուստանախագծի ռեժիսորն է՝ Վահե Յանը:
«Թեշիկ մանելու երգ»-ը հայկական գեղջկական երգ է, որը կատարում էին իլիկը մանելու, գուլպա գործելու ընթացքում։ Երգում օգտագործվել են տարբեր ձայնագրություններ։
Գործը գրառել է Վարդան Սամվելյանը։