Երուսաղէմի Հայ Պատրիարքարանի դիւանապետ Հոգշ. Տ. Կորիւն վրդ. Պաղտասարեանի էջէն վերահասու կը դառնանք, որ Հայաստանի մէջ Իսրայէլի նորանշանակ դեսպանը այցելած է Պատրիարքարան եւ ընդունուած Ամեն. Տ. Տ. Նուրհան արք. Մանուկեանին կողմէ։
Դիւանապետ Հայր Սուրբը մասնաւոորապէս գրած է ՝
Սեպտեմբերի 5-ին, Երուսաղէմի հայոց պատրիարքարան այցելեց Հայաստանում Իսրայէլի նորանշանակ դեսպան տիար Յոել Լիոնը և հանդիպում ունեցավ Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
Տիար Լիոնին ուղեկցում էր Իսրայէլի ԱԳՆ Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների վարչութեան պետ տիկին Միխալ Հերշկովիչը: