image

Հայաստանցի մարզիչներ այցելած են Ամեն. Տ. Նուրհան Պատրիարքին

  Հայաստանցի մարզիչներ այցելած են Ամեն. Տ. Նուրհան Պատրիարքին

Մարզական մրցաշարքի մը մասնակցելու նպատակով Իսրայէլ գտնուող ՀՀ մարզիչներու խմբակ մը այցելութիւն տուած է Երուսաղէմի հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Պատրիարքին։

Այս մասին  «Արեւելք» տեղեկացաւ Պատրիարքարանի դիւանապետ Տ. Կորիւն վրդ. Պաղտասարեանէն, որ այս մասին գրառում մը կատարելով կը նշէր՝ 

«Օգոտոսի 26-ին, Իսրայելի Բատ Յամ քաղաքում անցկացւող սամբոյի միջազգային մրցումներին մասնակցելու համար Սուրբ Երկիր ժամանած ՀՀ սամբոյի թիմի մարզիկները և մարզիչները այցելեցին Երուսաղեմի հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցան Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկեանի հետ»։