Հայաստանը կը պատրաստուի փրկարարներ ուղարկել Թուրքիա՝ երկրաշարժի հետեւանքներու վերացման աշխատանքներուն օգնելու նպատակով:
«Ինչպէս վարչապետը Twitter-ում գրել է, Հայաստանը պատրաստ է համապատասխան օգնութիւն տրամադրել Թուրքիային եւ Սիրիային: Այս ուղղութեամբ այժմ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում»,-NEWS.am-ի հարցման ի պատասխան ըսած են կառավարութենէն՝ ընդգծելով, որ խօսքը նաեւ փրկարարներ ուղարկելու մասին է: