Հանդիպում Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հանդիպում Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հաղորդում են՝ Սիրիա այցի երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Դամասկոսի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել է առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Այնուհետ նա շրջայց է կատարել եկեղեցում, հանդիպել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Եկեղեցու տարածքում գործում է ազգային Սրբոց Թարգմանչաց վարժարան։ Այն Դամասկոսի 5 ազգային վարժարաններից մեկն է։

Զարեհ Սինանյանը Դամասկոսի Հայ կաթողիկե առաջնորդարանում համդիպել է նաեւ Գերապայծառ Տեր Հովսեփ Եպս. Առնաությանի, Դամասկոսի Հայ Կաթողիկե տիկնանց միության, ՀՄԸՄ եւ հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բոլոր հանդիպումների ընթացքում Գլխավոր հանձնակատարին ուղեկցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գեւորգյանը: