Մայքլ Տեր-Պողոսյանը հայազգի ֆիզիկոս, գյուտարար է, Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի (Positron emission tomography (PET)) հայրերից մեկը եւ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը ստեղծողներից մեկը (1975)։
Տեր-Պողոսյանը ծնվել է Բեռլինում՝ 1925-ին, եղել է իր ծնողների միակ զավակը։ Ծնողները հաստատվել էին Գերմանիայում` փախչելով Հայոց ցեղասպանությունից։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ նա երեխա էր։ Ապագա գյուտարարը գիտական կոչումներ է ստացել Փարիզի համալսարանից եւ Ռադիումի ինստիտուտից։ 1946 թվականին արտագաղթել է ԱՄՆ՝ Վաշինգտոնի սբ. Լուիսի անվան համալսարանում (Washington University of St. Louis) սովորելու համար։ Ավելի ուշ ընդունվել է նույն համալսարանի մեկ այլ ֆակուլտետ` Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոց (Washington University School of Medicine)։
1977 թվականին Միքայել Տեր-Պողոսյանը ստեղծել է համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով մարդու մարմնի պատկերը վերարտադրող սարքը։ Տոմոգրաֆն օգտագործվում է քաղցկեղային գոյացության հայտնաբերման համար, ինչպես նաև՝ սրտային հիվանդությունների վերահսկման ժամանակ։ Այն հեղաշրջումէ առաջ բերել ուղեղի ֆունկցիաների ըմբռնման ասպարեզում։
Դոկտոր Տեր-Պողոսյանը հեղինակ է ավելի քան 250 աշխատությունների եւ համահեղինակությամբ հրատարակված գրքերի: Նրա ուսումնասիրությունների արդյունքում բարելավվել է բժշկական սկանավորումը, ճառագայթային թերապիան եւ բրախիթերապիան: Գիտնականը մշակել է միջուկային բժշկության գամմա տեսախցիկի նոր տեսակ, որը հայտնի է որպես «Տեր-Պողոսյան» տեսախցիկ: Այն այսօր կիրառվում է համաշխարհային բժշկության մեջ:
Հայազգի գիտնականը մահացել է 1996-ին: