image

ՊՆ. Հայաստանը իրանական անօդաչու սարքեր չի կիրառում, Ադրբեջանի տարածածը ապատեղեկատվություն է

ՊՆ. Հայաստանը իրանական անօդաչու սարքեր չի կիրառում, Ադրբեջանի տարածածը ապատեղեկատվություն է

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը։ Նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ րանական անօդաչու թռչող սարքեր չկան:

 

Ինչպես հայտնել ենք, այսօր վաղ առավոտվանից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակել են Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: