Հալեպից տեղեկանում ենք, որ հայաբնակ շրջանները նույնպես վնասներ են կրել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Ինչպես հաղորդել էինք՝ երկու հայ զոհից բացի վիրավորվել են նաեւ նրանց ընտանիքի անդամները:
Հաղորդվում է, որ այս պահին հայտնի է Հալեպի Ս.Քառասնից Մանկանց եկեղեցու պատի ճաքերը եւ քարաթափումը:
Եկեղեցին 15-րդ դարի կառույց է: