FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 19-ից սկսում է դեպի Լիբանան կանոնավոր չվերթերի իրականացումը։
Երեւան - Բեյրութ - Երեւան երթուղով առաջին չվերթը «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան կիրականացվի երկուշաբթի՝ հունիսի 20-ին։ Այնուհետեւ կկայանա շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին: Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով եւ յուրաքանչյուրի համար մատչելի գնով, տեղեկանում ենք ընկերությունից:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք FLYONE ARMENIA ընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացմանը։ Այն մեզ համար կարեւորագույն իրադարձություն է։ Այն հնարավորություն է իրար ավելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարավորությունները թե զբոսաշրջիկների, թե գործարարների, թե հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն մեր ուղեւորների համար», - նշում է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։