image
Հրատապ լուրեր:

Եզդի հոգեւորականը զոհվել է Ջերմուկի պաշտպանության ժամանակ

Եզդի հոգեւորականը զոհվել է Ջերմուկի պաշտպանության ժամանակ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հարձակվել են հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:  Հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհվել է 105 հոգի, որոնց մեջ են նաեւ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Զոհերից մեկը պայմանագրային զինծառայող,  1977թ.-ին ծնված ազգությամբ եզդի, հոգեւորական՝ Սիաբանդ Քյարամի Թամոյանն է (շեխ Յուրոն): Եզդի հոգեւորականը հերոսաբար ընկել է Ջերմուկի պաշտպանության ժամանակ: Նրա մահվան մասին տեղեկացրել է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը: