44-օրեայ պատերազմի ընթացքին Մատաղիսի մէջ զոհուած աւագ լեյտենենատ Լեւոն Աւետիսեանի հայրը` Միսակ Աւետիսեանը, այսօր` Ապրիլ 25-ին, հացադուլ յայտարարած է մինչեւ Մայիս 8:
Ան Ազատութեան հրապարակին մէջ լրագրողներու հետ զրոյցին ըսաւ, որ կը պահանջէ ՀՀ դատախազութենէն եւ ԱԱԾ-էն` ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
«Այդ ստոր արարածը յայտարարութիւն արեց, որ ինքը կարող էր պատերազմը կանգնեցնել, այս նոյն պայմանները լինէր, բայց թոյլ տուեց, որ պատերազմը շարունակուի, մի բան էլ աւելին, կոչով էր դիմում, թէ գնացէք, տունն ինչ ունէք, հագէք, պահէք մինչեւ վերջ: Երեւի աւելի պինդ մարդիկ կան, բայց ես չէ, չեմ կարող նայել` ինչպէս է Հայաստանը կործանւում: Ես գնում եմ ծայրայեղ քայլի, յայտարարում եմ մինչեւ Մայիսի 8 հացադուլ: Ուզում եմ դիմել ՀՀ դատախազութեանը, ԱԱԾ-ին, որ ձերբակալեն դաւաճանին, Հայաստանում վարչապետ նստած այդ թշնամու գործակալին: Այս կերպ էլ հնարաւոր չի ապրել: Ես չեմ կարող պատկերացնել, թէ էլ ինչ կարող է լինել, որ մենք ձերբազատուենք այդ վարչապետ կոչեցեալից», ըսաւ Միսակ Աւետիսեանը:
Ան յոյս յայտնեց, որ մինչեւ Մայիս 8 իրաւապահները կը ձերբակալեն Փաշինեանը, հակառակ պարագային, Մայիս 8-ին` Հանրապետութեան հրապարակում ինքն իրեն պիտի հրկիզէ. «Դիմում եմ բարձրաստիճան սպաներին, գեներալներին` եթէ թանկ է ձեզ համար սպայի կոչումը, դուք նոյնպէս կը միջամտէք, գոնէ այդ օրը»: