Հայոց զինուած ուժերու կազմաւորման օրուան ընդառաջ ինձ համար մեծ պատիւ էր Ամենայն Հայոց կաթողիկոսին ձեռամբ պարգեւատրուիլ «Սուրբ Ներսէս Շնորհալի» շքանշանով: Այս մասին ըսած է Արցախի հերոս, «Եղնիկներ» զօրամասի հրամանատար, գնդապետ, «Քյոխ» մարտական մականուամբ յայտնի Կարէն Ճալաւեանը:
«Մեր ազգին կը մաղթէի, որպէսզի դէմքով շրջուենք դէպի Աստուած, հզօրացնենք մեր հաւատքը, որ կարողանանք դիմակայել մեծ փորձութիւնների: Ցաւօք, 2020 թուականի ռազմական գործողութիւնների արդիւնքում մենք ունեցանք նաեւ կենդանի ուժի մեծ կորուստներ, տարածքների կորուստներ, որովհետեւ հեռացել էինք Աստծուց: Եթէ նորից ապաւինենք Աստծուն, կը կարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը», ըսաւ Կարէն Ճալաւեանը: