image

«Ես չեմ կարող արշաւ ծաւալել Հայ առաքելական եկեղեցւոյ դէմ, այն ինձ համար սրբութիւն է»

«Ես չեմ կարող արշաւ ծաւալել Հայ առաքելական եկեղեցւոյ դէմ, այն ինձ համար սրբութիւն է»

Ես չեմ կրնար արշաւ ծաւալել Հայ առաքելական եկեղեցւոյ դէմ, այն ինծի համար, իմ ընտանիքի համար սրբութիւն է. յուլիս 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«Այն, ինչ մենք անում ենք, յանուն եկեղեցու է։ Եթէ այն մեզ համար սրբութիւն չլինէր, կարող էինք բացարձակապէս անտարբեր գտնուել այն կործանարար ընթացքի նկատմամբ, որը տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցում, երբ այդ գործելակերպը ուղիղ վնաս է հասցնում հենց եկեղեցուն», –յայտարարած է Փաշինեանը՝ աւելցնելով, որ իր՝ հաւատաւոր հետեւորդի վերաբերմունքն է, որ «ստիպում է եկեղեցու եւ Մայր աթոռի նորոգման անխուսափելիութեան մասին բարձրաձայնել»

Փաշինեանի համոզմամբ՝ «այդ օրակարգը ՀՀ-ում կիսում են բազմաթիւ մարդիկ, Հայ առաքելական եկեղեցւոյ հետեւորդների ամբողջ բանակը»։

Աստծոյ նզովքի մասին դիտարկման անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինեանը հարցադրում ըրած է, թէ ուրկէ՞ տեղեկատւութիւն, որ Աստուած զինք նզոված է։

«Գուցէ նրանց է նզովել, ովքեր պղծում են Աստծոյ տունը», – նշած է Փաշինեանը։

Ինչպէս պիտի ազատեն Վեհարանը հարցին ի պատասխան՝ վարչապետն ըսած է, որ «ճիշդ այնպէս, ինչպէս 2018-ին ազատուեցին Սերժ Սարգսեանից»։