image
Հրատապ լուրեր:

«Երկաթէ մանթատը սկսած է գործել, եւ դեռ պիտի գործէ». Ալեն Սիմոնեան

«Երկաթէ մանթատը սկսած է գործել,  եւ դեռ պիտի գործէ». Ալեն Սիմոնեան

ՀՀ-ի մէջ քաղաքական ընդդիմախօսութիւն չկայ, քաղաքական ընդդիմախօսներ չկան: Կան մարդիկ, որոնք վիրաւորանքներ կը հնչեցնեն, որեւիցէ բան չեն առաջարկեր: Կը խնդրեմ, որ ըսէք՝ ի՞նչ առաջարկներ ըրած են վերջին ժամանակահատուածին, որոնք քաղաքական նշանակութիւն ունին՝ խաղաղութեան հետ կապուած, պետութեան ապագայի հետ կապուած՝ բացի Ռուսիոյ եւ Պելառուսիոյ կազմին մէջ յայտնուելու առաջարկէն: Այդ մասին խորհրդարանական ճեպազրոյցի ժամանակ ըսած է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնեանը:

«Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք բանտերում են, ասեմ աւելին, մենք ուշացրել ենք դա: Մենք ուշացրել ենք: Երբ երկաթէ մանդատ արտայայտութիւնն ասում էինք, ժողովուրդը մեզ մեղադրում էր, դուք էլ հարց էիք տալիս՝ ո՞ւր է երկաթէ մանդատը, ինչո՞ւ չի գործում երկաթէ մանդատը: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք յանցագործութիւն են անում, յետոյ թեկնածութիւն են դնում, պէտք է այնուամենայնիւ չպատժվու՞ն,-ըսած է ան եւ աւելցուցած.- Երկաթէ մանդատը սկսել է գործել, գործելու է եւ հերթով իջնելու է տարբեր յանցագործ տարրերի, Սաքուլիկների, Վարդանիկների ... Ե՞րբ եմ ասել՝ Վարդանիկի տեղը բանտում է, 5 ամիս առաջ եմ ես դա ասել: Կամ եթէ ես դա չասէի, դուք չգիտէի՞ք, որ այդ մարդը տարբեր տեսակի բաների մէջ փոխկապակցուած է»: