Հոգեգալստեան տօնի նախօրեակին՝ 27 մայիսին, շաբաթ օր, ժամը 11։00-ին դարձի ու ապաշխարհութեան խորհուրդով Ս. Աննա եկեղեցւոյ բակէն պիտի մեկնարկէ Ուխտերթ դէպի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի։ Յայտնած են Սրբազան Հայաստան նախաձեռնութենէն:
«Մեր խնդրանքին ընդառաջ, Վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ հաւատացեալների համար նոյն օրը ժամը 12։00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երեւանի Սբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի կը բերուի Տիրոջ Խաչափայտի Մասունքը եւ կը կատարուի մասնաւոր աղօթք՝ վասն խաղաղութեան Հայաստան եւ Արցախ մեր հայրենիքի եւ զօրակցութեան հայրենեաց պաշտպանների:
Սիրելի՛ Քրիստոնեաներ, եկէք այդ օրը վերանորոգենք մեր Ուխտը Տիրոջ հետ, միասին մեր քայլերն ուղղենք դէպի մեր փրկութեան տապանը՝ Հայ Առաքելական Եկեղեցին, յայտնապէս վկայենք մեր հաւատքն առ Տէր Յիսուս Քրիստոս, միասիրտ, միախորհուրդ աղօթքով եւ միասնաբար հրաժարուենք չարից:
Յիշենք՝ մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսն ասում է. «Եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կը կատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթ. 18:19-20)։
Սիրով հրաւիրում ենք բոլորին 2023թ. մայիսի 27-ին (շաբաթ օրը) ժամը 10:30-ին գալ Սբ Աննա Եկեղեցի (Երեւան, Աբովեան փողոց)՝ Ուխտերթին մասնակցելու համար»: