image
Հրատապ լուրեր:

Երէկ գիշեր. Կառավարութեան շէնքին առջեւ լարուած մթնոլորտ էր

Երէկ  գիշեր. Կառավարութեան շէնքին առջեւ լարուած մթնոլորտ էր

Սեպտեմբեր 19-ին Ատրպէյճանի կողմէ Արցախի դէմ լայնամաշտապ յարձակում սկսելէն ետք, Երեւանի մէջ, կառավորութեան դիմաց խումբ մը արցախցիներ հաւաքուած են։ Անոնք խնդրի անյապաղ եւ արագ լուծում պահանջած են՝ յաջակցութիւն Արցախի մէջ գտնուող հայրենակիցներու։ Նոյն պահուն ցույց իրականացուած է նաեւ Հայաստանի մէջ Ռուսիոյ դեսպանատան առջեւ։

Ոստիկանութիւնը յատուկ միջոցներ կիրառած է Կառավարութեան շէնքի առջեւ: Երբ իրավիճակը լարուած է, ոստիկանական ուժերը նաեւ լուսաձայնային նռնակ կիրառած են քաղաքացիներու դէմ, լսուած են նաեւ պայթումի ձայներ:

Հաւաքի մասնակցող անձանց մօտ սառը զէնքեր յայտնաբերուած են. անոնք ձերբակալուած են

Հանրապետութեան հրապարակին մէջ շարունակուող զանգուածային հաւաքի ընթացքին ոստիկանութեան ծառայողներու կողմէ դաշտային տուեալներու իրացման հետեւանքով հաւաքի երեք մասնակիցներու մօտ յայտնաբերուած են սառը զէնքեր՝ դանակներ։

Այս մասին յայտնած են Քննչական կոմիտէէն։

Նշուած յանցաւոր արարքը կատարելու մէջ անմիջականօրէն ծագած հիմնաւոր կասկածի հիմքով նշուած անձինք ձերբակալուած են։

 

Դէպքի առթիւ նախաձեռնուած է քրէական վարոյթ։ Կ'իրականացուի նախաքննութիւն։

Բախումներու հետեւանքով տուժած են 16 ոստիկան, 18 ցուցարար

Կառավարութեան շէնքի մօտ բախումներու հետեւանքով նախնական տուեալներով տուժած է 34 անձ, որմէ 16-ը՝ ոստիկան, 18-ը՝ քաղաքացիական անձինք: Այս մասին յայտնած է  ՀՀ առողջապահութեան նախարարութիւնը։ «Նրանցից 17-ը ստացել են անհրաժեշտ բուժօգնութիւն եւ դուրս են գրուել։ 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթեւ վնասուածքներին համարժէք բուժում։ Իսկ 1-ը վիրահատուել է»,- ըսուած է յայտարարութեան մէջ։

 

Ձեռնարկուելու են գործուն միջոցներ երկրի սահմանադրական կարգը պահպանելու ուղղութեամբ․ ԱԱԾ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ երկրի սահմանադրական կարգը պահպանելու ուղղությամբ։

«Ներկայումս Հայաստանում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում ենք տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԱԾ-ն կոչ է անում քաղաքացիներին տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին։

 

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ երկրի սահմանադրական կարգը պահպանելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն»,- նշում են ծառայությունից։