image

ԵՂԵՌՆ

ԵՂԵՌՆ

Առաջի՛նն ես, քո սուգ անուան 

Ցաւը կրողն այս աշխարհի, 

Ուր խնկըւած հողից անսանձ, 

Որոտում ես՝ վըրէժ կեանքի,

Քո անուան մէջ կ'ապրեն անմեռ, 

Խաչադրոշմ խաչեալ մարդիկ, 

Հալածեալներ, տիգախոցներ, 

Միլիոն ու կէս ժայռեր փառքի։

Մանուկ էի, դեռ լուռ ու մունջ, 

Երբ անունը քո հեգեցի,

Էութիւնը իմ ծաղկաշունչ՝ 

Մնաց երա՜նգ երազանքի, 

Քո անունը պարաւանդեց 

Միտքըս ապշոպ՝ խռիւ բախտիդ, 

Եւ իմ սիրտը երանաւէ՜տ, 

Հոսեց արիւն տառապագին։

 

Առաջի՛նն ես, քո սուգ անուան 

Ցաւը կրողն այս աշխարհի, 

Ուր խնկըւած հողից անսանձ, 

Որոտում ես՝ վըրէժ կեանքի,

Քո անուան մէջ կ'ապրեն անմեռ, 

Խաչադրոշմ խաչեալ մարդիկ, 

Հալածեալներ, տիգախոցներ, 

Միլիոն ու կէս ժայռեր փառքի։

 

Տարելիցն է քո սո՜ւրբ անուան 

Հարիւրամեայ մարտիկներին, 

Եւ դու նորից, կրկի՛ն անգամ, 

Դողը սրտիս՝ շրթիս թողիր, 

Կամքով յամառ, սիրով անմար, 

Հոգեւի՛ն եմ ես մարտընչում, 

Իսկ վրդոված խիղճըս խաղաղ, 

Հիմա՝ արի՛ւն է պահանջում։

 

Դէ՛հ, ծնուել եմ քո անունով, 

Քո անունո՜վ եմ մեռոնուել, 

Անմահ տառերը քո անուան 

Իմ շուրթերին եմ պսակել, 

Ես կը պահեմ անունը քո, 

Ո՛չ որպէս սոսկ մի յիշատակ, 

Այլ որպէս սիրտ, որպէս զարթօնք, 

Որպէս ուխտի մեծ հանգանակ, 

Որպէս պատի՛ւ իմ հայութեան, 

Որպէս՝ մասունք իմ փրկութեան։

                                                                             ԿԱՅԼԱԿ

 

Կայլակ

Կայլակ

ԿԱՅԼԱԿ Բուն անունով Մկօ Փանոսեան: Ծնած է 1974...