Դեկտեմբերի 3-ին դուրս պիտի բերուի Աստուածամուխ Սուրբ Գեղարդը

Դեկտեմբերի 3-ին դուրս պիտի բերուի Աստուածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսաւորիչներ Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս առաքեալների տօնն այս տարի տօնախմբելու է դեկտեմբերի 3-ին:

Առաքեալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռեւս 2015 թուականին հռչակուել է Աստուածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: 

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կը մատուցուի Սուրբ Պատարագ, որի ընթացքում մատուռ-մկրտարան կը բերուի Սուրբ Էջմիածնում պահուող համաքրիստոնէական սրբութիւնը` Սուրբ Գեղարդը:    

Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին: 

Սրբազան մասունքը հաւատացեալների երկրպագութեան համար մատուռ-մկրտարանում կը մնայ մինչեւ 18:00:

Տոնի նախորդ օրը` դեկտեմբերի 2-ին, ժամը 17:30 երեկոյեան ժամերոգութեան ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կը կատարուի նախատօնակ: Հընթացս նախատօնակի դուրս կը բերուեն Սուրբ Թադէոսի եւ Սուրբ Բարդուղիմէոսի մասունքները: