image

Բողոքի գործողութեան ժամանակ Լեւոն Քոչարեան դարձեալ բերման ենթարկուեցաւ եւ ապա տեսանիւթ հրապարակեց

Բողոքի  գործողութեան ժամանակ Լեւոն Քոչարեան դարձեալ  բերման ենթարկուեցաւ  եւ  ապա տեսանիւթ  հրապարակեց

«Դիմադրութիւն» շարժումը  այսօր վաղ առաւօտէն վերսկսած էր անհնազանդութեան գործողութիւնները` Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով:  Երեւանի տարբեր հատուածներու մէջ անոնք փողոցներ փակեցին: Կան բերման ենթարկուածներ:

Սարեան փողոցէն բերման ենթարկուեցաւ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի որդին` Լեւոն Քոչարեանը:

Քոչարեանը ոստիկանական ինքնաշարժէն ֆէյսպուքեան իր էջով «ուղիղ եթեր» մտած է:

«Մեզ բերման են ենթարկել, փորձում էին կոպիտ ձեւով, լկտի ձեւով, բայց ինչ որ է, էդ ամէն ինչի պատասխանը յետագայում կտրուի: Ինչն է հետաքրքիր, որ մեզ մօտ 8.30-ին են բերման ենթարկել, մօտ 50 րոպէ խցանումների միջով բերեցին Զէյթունի բաժին, հասանք, յետոյ ասացին` տեղ չկայ, մեզ հիմա տանում են Էրեբունու բաժին: Չեն էլ կարողանում էս ամէն ինչը կոորդինացնել, կազմակերպել:

Մեզ մօտ տրամադրութիւնը մարտական է, մենք գիտենք ուր ենք գնում, այնպէս որ  մի վախեցէք բերման ենթարկուելուց: Պայքարը շարունակում ենք, պէտք չի գալ բաժին, աւելի լաւ է դուրս եկէք եւ շարունակէք այն, ինչ անում ենք», ըսաւ ան:

Յիշեցնենք, որ այս երկրորդ անգամն է, որ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի տղան բերման կ՚ենթարկուի: