image

Բացառիկ արդիւնք. «Մասիս բլուր» շրջանի պեղումները հազարամեակներու կեանք ունեցող երեխայի շիրիմ յայտնաբերած են

Բացառիկ արդիւնք. «Մասիս բլուր»  շրջանի  պեղումները   հազարամեակներու կեանք ունեցող  երեխայի շիրիմ  յայտնաբերած են

Եօթ օր է հայ-ամերիկեան արշաւախումբը կը պեղէ Մասիս բլուր նէոլիթեան բնակատեղը: Արդէն ունինք բացառիկ արդիւնք։ Այս մասին իր էջին գրած է արշաւախումբի ղեկավար, փրոֆեսոր Պաւել Աւետիսեան:

Ան մասնաւորապէս նշած է. «Շինութեան պատի տակ բացուել է երեխայի թաղում։ Կառոյցը մ․թ․ա․ VI հազ․ առաջին քառորդի շերտում է։ Այսինքն թաղումը կա՛մ նոյն ժամանակներին է վերաբերում կա՛մ աւելի վաղ է։ Հայաստանի տարածքում առ այսօր ունենք այդ ժամանակներին վերաբերող յստակ կոնտեքստով (բովանդակութիւն) ու թուագրութեամբ երկու թաղում՝ մէկը Ակնաշենից, մէկը Մասիս բլուրից։

Այս նոր թաղման ԴՆԹ անալիզները (DNA քննութիւններ) կու գան լրացնելու Արաքսից հիւսիս ընկած տարածքներում բնակուող նէոլիթեան հանրութիւնների մասին մեր պատկերացումները։ Հենց այս պահին, որ գրում եմ այս տողերը գործընկերներս շարունակում են «փոքրիկի» կմախքի մաքրման աշխատանքները։ Արտակարգ նշանակութեան փաստագրում է»: