image

Ազգային հերոս սիրիահայ բժիշկը դարձավ 70 տարեկան

Ազգային հերոս սիրիահայ բժիշկը դարձավ 70 տարեկան

Այսօր՝ մայիսի 13-ին իր 70-ամյակն է նշում Հայաստանի ազգայի հերոս, անվանի սրտաբային վիրաբույժ, սիրիահայ մեր հայրենակից  Հրայր Հովակիմյանը (իսկական անունը՝ Հակոբ): 

Նա իր կյանքը նվիրել է բժշկությանը՝ փրկել հազարավոր կյանքեր, սխրանքներ գործել սրտային վիրաբուժության ասպարեզում: Հրայր Հովակիմյանն է Հայաստանում հիմք դրել սրտային վիրաբուժությանը, ստեղծել սրտային վիրաբուժության դպրոց, պատրաստել բազմաթիվ մասնագետներ:

1992-ից նա, հայրենադարձվելով Հայաստան, 1993 թվականին  «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հիմնադրել է մանկական սրտավիրաբուժության բաժին։

1996 թվականին նրա ջանքերով բացվել է նաեւ մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինը։

Հրայր Հովակիմյանն արժանացել է բազմաթիվ կոչումների ու պարգեւների, այդ թվում՝  Հայաստանի ազգայի հերոսի, Երեւանի պատվավոր քաղաքացու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչումներին, պարգեւատրվել «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հրայր Հովակիմյանը միակ բժիշկն է, որ արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման: