image
Հրատապ լուրեր:

Արցախի գիւղերու հարեւանութեամբ ռազմական մեծ կուտակումներ կան. Ա. Թաթոյեան

Արցախի գիւղերու հարեւանութեամբ ռազմական մեծ կուտակումներ կան. Ա. Թաթոյեան

Այն, ինչ ատրպէյճանական իշխանութիւնները կ'ընեն Արցախի նկատմամբ, մտածուած քաղաքականութիւն է: Այս մասին կ'ըսուի ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանի յայտարարութեան մէջ:

 «1. Մարտի 8-ից դիտաւորութեամբ վնասել են գազատարը եւ խոչընդոտում են վերանորոգումը:

2. Կազից, ջեռուցումից ու տաք ջրից [մինչեւ -5 աստիճան ցրտի պայմաններում] մտադրուած զրկել են 100,000-ից աւելի խաղաղ բնակիչների, հիւանդանոցներ, դպրոցներ, մանկապարէզներ, երեխաների ու տարեցների` առաջացնելով մարդասիրական աղէտ եւ մարդկանց իրաւունքների զանգուածային խախտումներ:

3. Կրակում են Խրամորթ, Կարմիր Շուկայ եւ միւս գիւղերի վրայ, թիրախաւորում են մարդկանց ու նրանց տները, դպրոցներ: Ընդ որում, կրակում են ինչպէս փոքր, այնպէս էլ խոշոր տրամաչափի զինատեսակներով ու կրակում են թիրախային:

4. Արցախի գիւղերի հարեւանութեամբ կուտակել են ծանր ռազմական սարք, այդ թւում` հրասայլեր: Այդ ամէնն անում են ցուցադրաբար:

5. Իրենց Զինուած ուժերի տեղակայման դիրքերից բարձրախօսներով ուժի սպառնալիքով հայերենով ահաբեկում են խաղաղ բնակչութեանը, որ լքեն իրենց հայրենի բնակավայրերը:

6. Այս ամէնը ոչ թէ իրարից կտրուած արարքներ են, այլ միասնական քաղաքականութեան, մէկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելութեան ու թշնամանքի քաղաքականութիւն, որ ունի էթնիկ ու կրօնական հիմքեր:

Էլ ինչպե՞ս է լինում ցեղասպան քաղաքականութիւնը եւ ցեղային զտումները: Տիպիկ քրէօրէն պատժելի միջազգային յանցաւոր վարքագիծ:

Ընդ որում, այս իմ հաղորդումներն ուղարկւում են միջազգային կառոյցներին` այս շեշտադրումները ներառեալ»: