Յաջորդ քայլը պիտի ըլլան այն հարցերը, որոնք թոյլ կու տան ամրագրել մեր քաղաքացիներու վերադարձը Արցախ։
Արցախի հանրային հեռուստատեսութեան հարցազրոյցին ըսած է Արցախի Հանրապետութեան նախագահ Սամուէլ Շահրամանեան:
«Դա մեր օրակարգային հարցերից է ու պէտք է սկսենք քննարկումներ ու ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար։ Իսկ թէ ինչ կարգավիճակով Արցախ պէտք է վերադառնանք, դա քննարկումների բանակցութիւնների հարց է։
Բնակչութեան վերադարձի հարցում հետաքրքրուած են տարբեր կեդրոններ՝ եւրոպական, ամերիկեան, ռուսական։ Դրանում շահագրգռուած է, ինձ թւում է, նաեւ Ադրբեջանը։ Քանի որ միջազգային հանրութիւնից մեղադրանքներ են հնչում, որ իրենք նպաստել են մեր բնակչութեան բռնի տեղահանմանը»,-նշած է ԱՀ նախագահը։