image

Արայիկ Յարութիւնեանէն՝ կոչ

Արայիկ Յարութիւնեանէն՝ կոչ

Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանն ըսած է, որ Ղարաբաղը պիտի շարունակէ ինքնորոշման պայքարն ու կոչ ըրած է Հայաստանի իշխանութիւններուն զգուշ ըլլալ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան ճանաչման հարցով իրենց յայտարարութիւններուն մէջ։ Այս մասին գրած է Interfax-ը։

«Ոչ մի երկիր չի կարող մեզ զրկել ինքնորոշման իրավունքից։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որը մենք օգտագործում ենք նաև այսօր»,- ասել է Հարությունյանը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Interfax-ի հարցին։

Նա նշել է, որ անկախ հայտարարություններից, Լեռնային Ղարաբաղը «կշարունակի պայքարն ինքնորոշման համար»։

Հարությունյանը նաև նշել է, որ պատրաստ է Բաքվի հետ երկխոսության, որը «պետք է նաև հաշվի առնի մեր իրավունքներն ու հարաբերվի հավասարության սկզբունքով»։

Արցախի ղեկավարն ասել է, որ Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, պետք է ապաշրջափակվի՝ հումանիտար աղետի կանխման, սննդամթերքի առաքման համար։

Ըստ կայքի՝ Հարությունյանը դեմ է արտահայտվել Բաքվից «Բարդա-Աղդամ» (չակերտները Tert.am-ի) (Բարդա-Ակնա) ճանապարհով մթերք մատակարարելու՝ Ադրբեջանի առաջարկին։

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահները նույնպես դժվարություններ ունեն պարենով ապահովելու հարցում, և «նրանք նույնպես օգտվում են սննդի մեր սուղ պաշարներից»։