Ազգային ժողովի «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանը ֆէյսպուքեան գրառմամբ անդարդարձած է Ապարանի մէջ տեղի ունեցած հրաձգութեան․
«Քիչ առաջ տեղեկացայ Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դէպքի մասին:
Այս պահին կայ մէկ զոհուած եւ վեց վիրաւոր, որոնցից երկուսի վիճակը ծայրայեղ ծանր է:
Վիրաւորներից մէկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:
Առողջութիւն եմ մաղթում բոլոր վիրաւորներին, ցաւակցութիւնս զոհուածի ընտանիքին:
Սպասում եմ իրաւապահների գործողութիւններին եւ արձագանգին:
Յ.Գ. ժողովրդին սեւ ու սպիտակի բաժանողներ գո՞հ եք»: