Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարար, Արցախի Պահպանողական կուսակցութեան նախագահ Դաւիթ Բաբայեան ֆէյսպուքեան էջով գրած է․ «Այսօր լրանում է 2016 թուականի Ապրիլի 2-ին արցախա-ատրպէյճանական շփման գծի ողջ երկայնքով սկիզբ առած արցախեան երկրորդ պատերազմի` ապրիլեան հերոսամարտի 6-րդ տարին:
Արցախի Պահպանողական կուսակցութեան անդամներն այսօր յիշում են մեր նահատակներին, հպարտանում մեր հերոսների սխրագործութեամբ:
Ապրիլեան պատերազմը յաղթական էր մեր ժողովրդի եւ պետութեան համար․ մենք կասեցրինք թշնամու սրընթաց պատերազմի` բլից կրիգի փորձը, որի նպատակն էր հնարաւորինս կարճ ժամանակահատուածում ոչնչացնել Արցախը:
Յիշե՛նք մեր բոլոր հերոսներին,
Յիշե՛նք եւ արժեւորե՛նք մեր յաղթանակները:
Հէնց դա է ժողովրդի յարատեւութեան հիմքերից մէկը:
ԱՍՏՈՒԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹԵԱՆԸ ԵՒ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ կուսակցութեանը»: