image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտութեան ամպիոնի ուսանողները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտութեան ամպիոնի ուսանողները

       Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտութեան ամբիոնի մի խումբ ուսանողների` ուղեկցութեամբ ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկաւագ Տէր-Մկրտչեանի: 

Նորին Սրբութիւնը, իր օրհնութիւնն ու բարեմաղթանքը փոխանցելով ուսանողներին, իր գնահատանքը յայտնեց Բարլոու Տէր-մկրտչեանին հայ երիատասարդներին հայրենիքի հետ մշտապէս կապելու եւ նրանց հայկական ոգով կրթելու համար: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուսանողներին ծանօթացրեց հայրենիքում ու Արցախում ստեղծուած դժուարին իրավիճակին եւ յորդորեց, որ երիտասարդ ուսանողներն էլ իրենց հերթին ամէն հնարաւորութիւն օգտագործեն արցախահայութեան ազատ ու անկախ ապրելու իրաւունքի արդար պահանջը բարձրաձայնել բոլոր ատեաններում, ինչպէս եւ ԱՄՆ իշխանութիւնների առջեւ` կանխելու Ադրբեջանի ծաւալապաշտական քաղաքականութիւնը:   

Իր հերթին Բարլոու սարկաւագը Նորին Սրբութեանը տեղեկացրեց, որ համալսարանի Հայագիտութեան ամբիոնի դասերին մասնակցում է շուրջ չորս հարիւր ուսանող: Բարլոու սարկաւագ Տէր-Մկրտչեանը կարեւորեց ուսանողների այցելութիւնը Հայաստան, որով նրանց համար լաւագոյն հնարաւորութիւնն է ընձեռնւում ճանաչելու եւ հաղորդակցուելու հայ հոգեւոր ու մշակութային ժառանգութեանը: