image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսայի Սենատի պատուիրակութիւն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսայի Սենատի պատուիրակութիւն

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-լիւկ Դըւինազի գլխաւորած պատուիրակութեանը:

Նորին Սրբութիւնը, ողջունելով հիւրերին, իր գնահատանքը բերեց խորհրդարանական պատուիրակութեանը հայ-ֆրանսիածան կապերի առաւել զարգացման եւ ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար: Հայոց Հովուապետն իր երախտագիտութիւնը յայտնեց ֆրանսիայի Սենատին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման, ինչպէս նաեւ Արցախի անկախութեան մասին բանաձեւի ընդունման, արցախահայութեան արդար իրաւունքների պաշտպանութեանն ու գերիների վերադարձման խնդրին աջակցելու համար:

Վեհափառ Հայրապետը մտահոգութեամբ անդրադարձաւ նաեւ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակուող ոտնձգութիւններին, վերջինիս վերահսկողութեան տակ յայտնուած տարածքներում հայկական հոգեւոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման եւ իւրացման դէպքերին` կարեւոր նկատելով միջազգային հանրութեան կողմից հետեւողական ջանքերի գործադրումն Ադրբեջանի որդեգրած նմանօրինակ քաղաքականութիւնը կանխելու հարցում:

 Իր հերթին Ֆրանսիա-հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-լիւկ Դըւինազը նշեց, որ Ֆրանսիան մեծ կարեւորութիւն է տալիս Հայաստան-ֆրանսիայ կապերի առաւել սերտացմանն ու խորացմանը: Պարոն Դըւինազն իր մտահոգութիւններն արտայայտեց տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերեալ` հաստատելով, որ Ֆրանսիան եւս միջոցնէր է ձեռնարկում տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատման համար:

Հանդիպմանն անդրադարձ կատարուեց նաեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւններին եւ գործակցութեանը Քոյր Եկեղեցիների հետ: