Ապրիլի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Աւինեանին:
Հանդիպմանն անդրադարձ կատարուեց քաղաքամայր Երեւանում Հայոց Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանն ի նպաստ ձեռնարկուող քայլերին, մասնաւորապէս եկեղեցիների եւ եկեղեցական կառոյցների բարուոք պահպանման եւ տարածքների բարեկարգման խնդիրներին: Այս առումով կարեւորուեց գործակցութիւնը քաղաքապետարանի հետ` ապահովելու երեւանցիների հոգեւոր կեանքի պատշաճ կազմակերպումը:
Խօսուեց նաեւ Երեւան քաղաքի առկայ խնդիրների եւ զարգացման ծրագրերի մասին: