image

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գլխավորությամբ նորընտիր գործադիր տնօրեն Սերժ Պուչաքճյանի և նորընտիր նախագահ Գարի Ֆիլլիպսի։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Սուրբ Էջմիածնի և ընկերակցության միջև առկա հարաբերություններին։ Հրամայական նկատվեց ազգային միասնության զորացումը հաղթահարելու համար հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները։

Նշենք, որ  հանդիպման նույնպես ներկայացել էր ԱՀԱԸ-ի Հայաստանի ներկայացուցիչ՝ Արեն Դեյիրմենջյանը։