Ամարասի վանական համալիրին մէջ կը շարունակուի շինարարական վերականգնողական աշխատանքներու երրորդ փուլը: Այս մասին «Արցախփրէս»-ի հետ զրոյցին տեղեկացուցած է Արցախի Հանրապետութեան Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնամարզութեան փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսեան:
«Ամարասի վանական համալիրում ընթացող շինարարական-վերականգնողական աշխատանքները ֆինանսաւորւում են «Լոյս» հիմնադրամի կողմից: Շինարարութիւնն իրականացւում է «Գարդեն» ՍՊԸ-ի (Սահմանափակ պատասխանատւութեամբ ընկերութիւն) կողմից: Երրորդ փուլով ընթանում է վանական համալիրի երիցատան եւ նրա յարակից շինութիւնների, գլխաւոր մուտքի հանդիպակաց տարածքի վերանորոգումը: Ամարասի վերանորոգումը սկսուել է 2019 թուականից: Բաւականին մեծ նախագիծ է, ուստի աշխատանքներն իրականացւում են փուլ առ փուլ»,- մանրամասնած է Յովհաննիսեան:
Հեղինակային վերահսկողութեան համար պարբերաբար շինական հարթակ կ'այցելէ վերականգնող ճարտարապետ, նախագիծի հեղինակ Մանուշակ Տիտանեան, որ յայտնած է, որ զուգահեռ կը շարունակուին նաեւ Բովուրախանի վանքի վերականգման աշխատանքները: