Երեւանի աւագանիի « Իմ քայլը» խմբակցութեան անդամ Կարինէ Պաղտասարեան աւագանիի մանթատէն հրաժարելու դիմում ներկայացուցած է Երեւանի քաղաքապետ Հրաչեայ Սարգսեանին։
Այս մասին Կարինէ Պաղտասարեան յայտնած է դիմատետրեան իր էջի միջոցով․«Եւ իսկապէս, կայ մի սահման, երբ անհնար է դառնում լռելը, հակառակ դէպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժէքներդ, որը լաւ բանի չի տանում ՝ մինիմումը (նուազագոյնը) տանում է դէպի «փալաս» դառնալուն առաջինը ինքդ քո առջեւ:
Ցաւօք, այս շրջանակում գործունէութիւն ծաւալելը դառնում է երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացէիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական յուշարձաններ են եղեռնի ենթարկւում: Հետեւաբար, եւ ոչ մի յուշարձան ապահովագրուած չէ խոշտանգումներից:
Չեմ կրկնուի նշելով մանրամասներ:
Բայց ինձ վերականգնուել է պէտք՝ այսքան ժամանակուայ լռութիւնից, ու՝ գործել երկակի ստանդարտներից հեռու»: