Մեթյու Ավեդյանը հրաշալի կին ուներ, սիրունիկ դուստր ու լավ վճարվող աշխատանք ծովային հետեւակում: Մի խոսքով՝ այն ամենն, ինչ կարող է պետք լինել մարդկանց մեծ մասին: Բայց նա ուներ մի գաղտնիք, որը թաքցնում էր երեք տասնամյակ. Մեթյուն իրեն կին էր զգում,-տեղեկացնում է med.news.am-ը` ազգությամբ հայ, ծովային Մեթյու Ավեդյանի մասին հոդվածում:
2012 թ. նոյեմբերին նա, այդուհանդերձ որոշել է դիմել սեռափոխության:
Մեթյուն 8 ամիս շարունակ էստրոգեններ է ընդունել, նիհարել, հետո արել է կրծքի պլաստիկ վիրահատություն, մազերի լազերային հեռացում ու վերջապես՝ սեռական օրգանների բարդագույն վիրահատություն: Դրա արդյունքում խոշոր ու մազոտ ծովային հետեւակայինը վեր է ածվել հիասքանչ կնոջ՝ Սոնա անունով:
«Ես այլեւս չէի կարող թաքնվել,- պատմում է Սոնան,- Իմ հոգեկան աշխարհի համար դա շատ ծանր փորձություն էր: Տարիներ շարունակ ես ինքս ինձ ստել եմ, բայց հասկացել եմ, որ ժամանակն է սովորել ճշմարտությունն ասել»:
Մեթյուն առաջին անգամ 7 տարեկանում էր զգացել, որ տարբերվում է մյուս տղաներից: Մայրը տեսել էր, թե ինչպես է նա փորձում քրոջ զգեստը: Մայրը ուժեղ հանդիմանել էր տղային, քանի որ հավատացյալ ընտանիքից էր, որը մերժում էր նորմերի ցանկացած խախտում: Մեթյուն այնքան էր վախեցել ու ամաչել, որ երկար տարիներ իր մեջ ճնշում էր կանացի բնույթը ու նույնիսկ սկսել էր բասկետբոլի հաճախել, հետո էլ ընդունվել էր ԱՄՆ ծովային հետեւակի կորպուս:
մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

