Եվրամիության հարցերով թուրք նորանշանակ նախարար, «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Ալի Հայդար Քոնջան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանությանը: Այս տեղեկությունը հաղորդել է «Today’s Zaman»-ը: Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպիսին է իր կուսակցության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ ինչ կզգա ինքը, եթե այդ հարցի հետ կապված խնդիրներ լինեն Եվրոպայում: Քոնջան պատասխանել է, որ սկզբում հարցը կքննարկի իր կուսակցության հետ: «Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը եղել է, թե ոչ կարեւոր չէ: Բայց վստահաբար հայերի ջարդ տեղի է ունեցել: Սակայն հիմնական խնդիրը դեպքերի բնութագրության հարցն է։ Դա էլ մեր կուսակցության ներսում կքննարկենք եւ կհստակեցնենք»,- ասել է թուրք նախարարը:
աղբյուր` aravot.am