image

Ստամբուլում Մարիամ Ղազանչյանի ներկայացումն ընթացել է լեփ-լեցուն դահլիճում

Ստամբուլում Մարիամ Ղազանչյանի ներկայացումն ընթացել է լեփ-լեցուն դահլիճում

Երեկ Ստամբուլի Շիշլիի Մշակութային կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի  դերասանուհի Մարիամ Ղազանչյանի «Մարսել» մենաներկայացումը:  Ինչպես «Արեւելքին» հայտնեց ստեղծագործության բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը, ներկայացումը հրաշալի ընդունելություն է ունեցել:

Ներկայացման մեջ տեքստ չկա, այն կառուցված է ֆրանսիացի մեծ երգչուհի եւ դերասանուհի  Էդիտ Պիաֆի երգերի եւ շարժման վրա եւ նվիրված է Պիաֆի   100-ամյակին: Հայ դերասանուհու մենախաղի հանդիսատեսները ոչ միայն հայեր, այլեւ` բազմաթիվ թուրքեր եւ այլ համայնքների ներկայացուցիչներ են եղել:  Այսօր Ստամբուլում Մարիամ Ղազանչյանը կրկին կխաղա «Մարսելը»