Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 9-ին նախատեսված է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այցը` Հայաստանի հանրապետություն: Սերգեյ Լավրովը Հայաստան է այցելում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, ում հետ քննարկելու են միջազգային, տարածաշրջանային եւ երկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Ռուսաստանցի բարձաստիճան պաշտոնյանին ընդունելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: