«Պուլկովո» օդանավակայանում, որտեղ վայրէջք պիտի կատարեր Եգիպտոսից Սանկտ Պետերբուրգ ուղեւորվող օդանավը, ծաղիկների եւ խաղալիքների կույտեր են առաջացել: Քաղաքում շարունակում են սգալ Սինա թերակղզու տարածքում հոկտեմբերի 31-ին օդանավի կործանումից զոհված 224 ուղեւորների մահը: Նրանց թվում եղել է 25 երեխա: Զոհվածների նման ցուցանիշով պատահարը համարվում է Եգիպտոսի օդային տիրույթում գրանցված ամենամեծ ավիավթարը։