image

Փարիզը չի հաստատում Լոլա Ուզունյանի մահվան լուրը.168.am

Փարիզը չի հաստատում Լոլա Ուզունյանի մահվան լուրը.168.am

168․am-ը կապ է հաստատել ահաբեկչությունից հետո ստեղծված Ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Նրանցից մի քանիսի հետ զրույցում լրատվամիջոցին պարզ  է դարձել, որ հայուհու փնտրտուքները դեռ շարունակվում են, թեև խումբը ահաբեկչությունից հետո գտել է մարմիններ, որոնք դեռ պետք է ճանաչվեն հարազատների կողմից։

Նրանց փոխանցմամբ՝ կապի մեջ են Ուզունյանի ծնողների, հարազատների հետ։ «Եթե նրանք ճանաչեն և հաստատեն, որ իրենց աղջիկը զոհվել է, ապա իրենք էլ այդ տեղեկությունը կտարածեն։ Մենք նման բան անելու իրավունք չունենք»,- ասաց ներկայացուցիչը։

Լոլա Ուզունյանի փնտրտուքները շարունակվում են Twitter սոցիալական ցանցում ևս նրա ընկերների և ծանոթների կողմից։ «Չեմ ուզում որևէ բան ասել։ Նրա ընտանիքը չի տարածել որևէ տեղեկատվություն»,- գրել է օգտատերերից մեկը։ Մյուսը գրել է, որ դեռ չի կորցնում Լոլային գտնելու հույսը։

168․am-ի տեղեկություններով՝ ահաբեկչությունից հետո գտնվել են մի շարք մարմիններ, եղել են կասկածներ, որ նրանց շարքում է նաև Լոլայի մարմինը, սակայն դա դեռ չեն հաստատել ծնողներն ու հարազատներն, ուստի դեռ վաղ է տեղեկություններ տարածել այն մասին, որ Լոլա Ուզունյանը մահացել է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր առավոտյան Թվիթերյան    հեշթեքի  տակ մարդիկ ցավակցել են ֆրանսահայ Լոլա Ուզունյանի ընտանիքին` նշելով, որ աղջիկը գտնվել է սպանվածների մեջ:  Ընտանիքը դեռևս չի հաստատել տեղեկությունը: 17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանը նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել է   Eagles of Death Metal խմբի համերգին:  Ահաբեկիչները գրոհել են «Բատակլան» համերգասրահը, որտեղ տեղի էր ունենում համերգը, պատանդ վերցրել  սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ է սպանվել համերգասրահի  ահաբեկչական գործողության  ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ: Լոլա Ուզունյանի հայրը իրարանցման ժամանակ կորցրել է աղջկան, մեկ օր հետո հայրը տուն է հասել, իսկ Լոլայից մինչև հիմա տեղեկություններ չկան:  Լոլա Ուզունյանը ընկերների մոտ չի ապաստանել: