image

Կոլումբոսի օրվա առթիվ ԱՄՆ-ում պղծել են նրա արձանը

Կոլումբոսի օրվա առթիվ ԱՄՆ-ում պղծել են նրա արձանը

ԱՄՆ-ում ամեն տարի հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը մեծ աղմուկով  նշվում է Քրիստափոր Կոլումբոսի եւ Ամերիկայի  հայտնագործման օրը: Տոնին մասնակցող ԱՄՆ քաղաքացիները բաժանվում են երկու մասի` մի մասը հպարտանում է  մայրցամաքների հայտնագործողի, մեծ ծովագնացի եւ հետազոտողի անվամբ, իսկ մյուս մասը  վստահ է, որ Կոլումբոսն ուղղակի  ստրկացրել է մեծ թվով բնիկ ամերիկացիների,  իսկ  Ամերիկա մուտք գործելով,   հարյուր հազարավոր տեղաբնիկներ մահացել են եւրոպացիների բերած վարակիչ հիվանդություններից: Բացի այդ, նրանք համոզված են որ  Կոլումբոսի պատմությունը խեղաթյուրված է: Տարեցտարի, Կոլումբոսի օրվան մասնակցող   ընդդիմադիրների գործողություններն ավելի հարձակողական բնույթ են կրում. այս տարի նրանք ուղղակի վանդալիզմի են ենթարկել Ամերիկան հայտնագործողի արձանը: